Jump to content

ՀՍՀ/ԻԼԼԵՇ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻԼԼԵՇ (Hies) Բելա (ծն. 22.3.1895, Կաշշա, այժմ՝ Կոշիցե), հունգար գրող: Կոմկուսի անդամ 1919-ից: Կրթությամբ իրավաբան: Հունգարական պրոլետարական հեղափոխության (1919) մասնակից: 1920-ին անլեգալ աշխատանք է կատարել Անդր-կարպատյան Ուկրաինայում: 1921-ից ապրել է Ավստրիայում, 1923—45-ին՝ ՍՍՀՄ-ում: 1925—33-ին եղել է Հեղափոխական գրողների միջազգային միավորման քարտուղարը: Պատերազմական տարիների տպավորություններն են արտացոլված «Դոկտոր Պալ Ուտրիուշի նոթերը» (1917) վեպում: Լավագույն գործերից են՝ «Տիսսան բոցերի մեջ» (ռուս. թրգմ. 1929—1933, հունգ. հրտ. 1957) վեպը, «Կարպատյան ռապսոդիա» (ռուս. թրգմ. 1941, հունգ. հրտ. 1945) եռերգությունը, «Հայրենիք գտնելը» (հ. 1—3, 1952—54) վեպը: Կոշուտի անվ. մրցանակի դափնեկիր (1950, 55)

Երկ. Տիսսան բոցերի մեջ, հ. 1—3, Ե., 1931-34: