ՀՍՀ/ԻԼՅՈՒՇԻՆ ԱԼԵՔՍԵՅ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻԼՅՈՒՇԻՆ Ալեքսեյ Անտոնովիչ, ծն. 7(20).1.1911, Կագան, սովետական մեխանիկ: ՍՍՀՄ ԳԱ թղթ. անդամ (1943): ՍՄԿԿ անդամ 1940-ից: Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1934): 1936—60-ին աշխատել է ՍՍՀՄ ԳԱ մեխանիկայի ինստ-ում (1953-ից՝ դիրեկտոր): 1950-1952-ին եղել է Լենինգրադի համալսարանի ռեկտորը: Աշխատանքները վերաբերում են առաձգականության և պլաստիկության տեսության հարցերին: Առաջարկել է գերձայնային հոսանքով շրջհոսման մոդելավորման մեթոդ և գազային դինամիկայի մի քանի խնդիրների լուծումներ: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1948):
