ՀՍՀ/ԻԼՅՈՒՇԻՆ ՍԵՐԳԵՅ
ԻԼՅՈՒՇԻՆ Սերգեյ Վլադիմիրովիչ, ծն. 18(30).3.1894, գ. Դիլյալևո, Վոլոգդայի նահանգ —9.2.1977, Մոսկվա, սովետական ավիակոնստրուկտոր: ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1968), ինժեներա-տեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ (1967), սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1941, 1957): ՍՄԿԿ անդամ 1918 ից. 1926-ին ավարտել է Ն. Ե. Ժուկովսկու անվ. ռազմաօդային ինժեներական ակադեմիան: Նրա ստեղծած ինքնաթիռները 1938—39-ին կատարել են Մոսկվա—Վլադիվոստոկի շրջան և Մոսկվա—Միսկա կղզի (Հյուսիսային Ամերիկա) անվայրէջք թռիչքներ: Իլ-4 բազմանպատակ ինքնաթիռը Հայրենական մեծ պատերազմի տարիներին հիմնական հեռավոր ռմբակոծիչն ու տորպեդակիրն էր: 1939-ին ստեղծել է Իլ-2 զրահապատ, ապա՝ Իլ-8 (1943), Իլ-10 (1943), Իլ-16 գրոհիչները և ավիացիայի պատմության մեջ առաջին Իլ-40 ռեակտիվ գրոհիչը: Այնուհետև ստեղծվեցին Իլ-6-ը (1943), փորձնական ռեակտիվ Իլ-22-ը, սերիական թողարկմամբ առաջին հայրենական Իլ-28 ռեակտիվ ռմբակոծիչը: Իլ-12 և Իլ-14 մարդատար ինքնաթիռները թոդարկվել են 1946-ին և 1951-ին Տուրբապտուտակավոր բազմատեղ Իլ-18-ը 1957-ից հիմնական մարդատար ինքնաթիռն է, իսկ տուրբաօդափոխիչ տրանսմայրցամաքային Իլ-62-ը (1962)՝ աերոֆլոտի ֆլագմանը: Ի. հիմնել է ինքնաթիռաշինության իր դպրոցը: ՍՍՀՄ I —VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է: Արժանացել է ՍՍՀՄ պետ. (1941, 1942, 1943, 1946. 1947, 1950, 1952) Լենինյան (1960) մրցանակների: Պարգևատրվել է Լենինի 7 շքանշանով:
