ՀՍՀ/ԻԼՈՒ ՎԱՆՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻԼՈՒ ՎԱՆՔ, Քառասուն խորան վանք, XI դարի հայկական ճարտարապետական հուշարձան Վասպուրականի Ռշտունյաց գավառի Իլու գյուղում: Կիսամշակ քարից կառուցված Ս. Աստվածածին եկեղեցին ներքուստ խաչաձև, դրսից ուղղանկյուն, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով հորինվածք է՝ պսակված ութնիստ թմբուկով և բրգաձև ծածկ ունեցող գմբեթով: Վանքի երկրորդ՝ հվ. կողմի եկեղեցին ունեցել է նույն հորինվածքը (գմբեթը և ծածկը քանդված են):
Գրկ. Լալայան Ե., Վասպուրական: Նշանավոր վանքեր, ար. 1, Թ., 1912, էջ 32-33:
