Jump to content

ՀՍՀ/ԻԼՊԻՇ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻԼՊԻՇ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Մալաթիա գավառի Կերկեր գավառակում: XX դ. սկզբին ուներ 200 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին այգեգործությամբ, ջորեպանությամբ և արհեստներով: Վարժարանը, որ կառուցված էր գյուղի կենտրոնում, բարձրադիր վայրում, կիրակի օրերին ծառայում էր որպես եկեղեցի: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: