Jump to content

ՀՍՀ/ԻԿԵԲԱՆԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻԿԵԲԱՆԱ, ծաղկեփնջեր կազմելու արվեստ: Բնօրրանը Ճապոնիան է: Հաճախ Ի-ի կանոններով կազմված ծաղկեփունջը նույնպես անվանում են Ի.: Սկզբնավորվել է XV դ., որպես «թեյի ծիսակատարության» մաս: Ի-ի երեք հիմնական բաղադրիչներն են՝ բնանյութը (ծաղիկներ, ծառերի ճյուղեր, տերևներ ևն), սափորը և կենձանը (ծաղկացողունն ամրացնելու և հարկավոր դիրք տալու հարմարանք): Ի-ի կոմպոզիցիայում վճռորոշ են երեք հիմնական ծառաճյուղերը (կամ ծաղիկները), բարձրը՝ երկինք, միջինը՝ մարդ, ցածրը՝ երկիր: Կան Ի-ի հիմունքները տարածող դպրոցներ: Հանրահայտ է Սոֆու Տեսիգահարայի դպրոցը: