Jump to content

ՀՍՀ/ԻԿԻՆՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻԿԻՆՍ (Էյկինս, Eakins) Թոմաս 25.7.1844—25.6.1916), ամերիկյան նկարիչ: Սովորել է Փենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիայում և Փարիզում: Ռեալիստական դիմանկարների և ժանրային նկարների («Բժիշկ Գրոսը կլինիկայում», Բժշկական քոլեջ, Ֆիլադելֆիա, «Շախմատ խաղացողները», Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք) հեղինակ է: Ունի նաև քանդակագործական աշխատանքներ: