ՀՍՀ/ԻԿՈՆՈՍԿՈՊ
ԻԿՈՆՈՍԿՈՊ (հուն. պատկեր և դիտել), հեռուստատեսային առաջին հաղորդիչ խաղովակը, որն օպտիկական պատկերը փոխակերպում է հեռուստատեսային ազդանշանների: Հիմնական մասը մոզաիկ լուսազգայուն թիրախն է (նկ.). այն բարակ, հարթ դիէլեկտրիկ է (սովորաբար 20—30 մկմ հաստության փայլար), որի մի կողմն ամբողջովին պատված է, այսպես կոչված՝ ազդանշանային թիթեղ կազմող հաղորդիչ ծածկույթով, իսկ հակառակ կողմը, որն ուղղված է դեպի էլեկտրոնային թնդանոթը, ծածկված է միմյանցից մեկուսացված բազմաթիվ լուսազգայուն հատիկներով՝ ֆոտոկաթոդներով (0,02 «W-ից ոչ մեծ տրամագծով): Յուրաքանչյուր ֆոտոկաթոդ ազդանշանային թիթեղի հետ կազմում է տարրական կոնդենսատոր, որը լիցքավորվում է ֆոտոկաթողներից առաքված (պատկերից եկած լույսի ազդեցությամբ) ֆոտոէլեկտրոնների շնորհիվ: Կուտակված լիցքի քանակը պայմանավորված է պատկերի տվյալ կետի լուսավորվածությամբ: Ազդանշանը ձևավորվում է էլեկտրոնային փնջի օգնությամբ, որը հաջորդաբար տողանցում է (շեղող համակարգի միջոցով) թիրախի բոլոր տարրերը և լիցքաթափում կոնդենսատորները բեռնավորման դիմադրության միջոցով, վերջինս սովորաբար միացվում է էլեկտրական ազդանշանների լայնաշերտ ուժեղացուցիչին: Ի. միմյանցից անկախ առաջարկել են (1931) սովետական գիտնական Ս. Ի. Կատանը և ամերիկյան գիտնական Վ. Կ. Զվորիկինը: Ներկայումս Ի-ին փոխարինել են ավելի կատարյալ և մեծ զգայնություն ունեցող հաղորդիչ խողովակներ՝ սոլպերիկոնոսկոպը, սումերօրտիկոնը, վիդիկոնը:
