Jump to content

ՀՍՀ/ԻԿՏԻՆՈՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻԿՏԻՆՈՍ (ծն. և մահ. թթ. անհտ.), մ. թ. ա. V դարի երկրորդ կեսի հույն ճարտարապետ: Աթենքում կառուցել է Պարթենոնը (մ. թ. ա. 447-438, Կալիկրատեսի հետ) և Պերիկլեսի օդեոնը. Էլեբսիսում՝ Տելեստերիոնը (մ. թ. ա. 430-ական թթ.), Բասքում՝ Ապոլլոնի տաճարը (մ. թ. ա. մոտ 430): Ի. նորարարորեն կիրառել է օրդերային համակարգը ճարտ. նոր կերպարներ ստեղծելու համար: Ի-ի ճարտ-յանը բնորոշ են պլաստիկությունը, դորիսյան և հոնիական ձևերի օրգ. միահյուսումը (տես Օրդերներ ճարտարապետական):