Jump to content

ՀՍՀ/ԻՀՈՒՊ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՀՈՒՊ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Մլիվան գավառում: XX դ. սկզբին ուներ 20 տուն հայ բնակիչ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Սարգիս): Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: