ՀՍՀ/ԻՄԱԺԻԶՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻՄԱԺԻԶՄ (անգլ. imagisra, image—պատկեր), մոդեռնիստական հոսանք անգլիական և ամերիկյան պոեզիայում՝ 1910-ական թթ. սկզբներից 1920-ական թթ. սկզբները: Հիմնադիրներն ու տեսաբաններն են անգլ. Փիլիսոփա Թ. Հյումը և ամերիկյան բանաստեղծ Է.Պաունդը: Ինտուիտիվիզմի Փիլիսոփայությունը և ֆրանս. սիսվոլիզմի ձևական տեսությունները միացնելով, իմաժիստները երգում էին բնությունը, արձանագրում թռուցիկ տպավորությունները, տարվում ռիթմերի ու երանգների խաղով, շեշտում ինքնաբավ, յակոնիկ «մաքուր» պատկերը, արմատավորում ազատ բանաստեղծությունը (տես նաև Իմաժինիզմ):
