Jump to content

ՀՍՀ/ԻՄԱԺԻՆԻԶՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՄԱԺԻՆԻԶՄ (իմաժիզմ), գրական խումբ, ստեղծվել է 1919-ի սկզբներին, Ռուսաստանում: Իմաժինիստների առաջին դեկլարացիան ստորագրել են բանաստեղծներ Ս. Եսենինը, Ռ. Իվնևը, Ա. Մարիենգոֆը, Վ. Շերշենևիչը, նկարիչներ Գ. Յակուլովը, Բ. Էրդմանը և ուրիշներ: Նրանք քննադատում էին ետհոկտեմբերյան ֆուտուրիզևը, բանաստեղծական արվեստի հիմնական արժանիքը համարում «ինքնանպատակ պատկերը»: Ի-ի ծրագրի հիմքը ձևն էր և հետամտում էր «արվեստն արվեստի համար» նպատակ: «Իմաժինիստներ» հրատարակչությունը տպագրել է խմբի մասնակիցների 20-ից ավելի գրքույկ: Նրանք լույս են ընծայել նաև «Հյուրանոց՝ գեղեցիկի աշխարհում ճանապարհորդողների համար» (1922—1924) հանդեսր: 1927-ին դադարել է խմբի գոյությունը: