Jump to content

ՀՍՀ/ԻՄԱՆԴՐԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՄԱՆԴՐԱ, լիճ Կոլա թերակղզու հարավ-արևմտյան մասում, ՌՍՖՍՀ Մուրմանսկի մարզում: Տարածությունը 812 կմ² է, խորությունը՝ մինչև 67 վ: Գտնվում է 126,7 մ բարձրության սառցադաշտա-տեկտոնական գոգավորությունում: Բաղկացած է 3 մասից: Կան կղզիներ: Արմից ընդունում է մի շարք գետեր: Սնվում է ձնա-անձրևաջրերով: Սառցակալում է նոյեմբերին, սառցազերծվում՝ մայիսին: Հարուստ է ձկներով: 1952-ին Նիվա ՀԷԿ-1-ի կառուցումով Ի. դարձել է ջրամբար: Օգտագործվում է նաև ջրամատակարարման ու լաստառաքման համար: Ի-ից սկիզբ է առնում Նիվա գետը: