Jump to content

ՀՍՀ/ԻՄԱՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՄԱՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, իմացության տեսություն, գնոսեոլոգիա (հուն. իմացություն և …յոգիա), փիլիսոփայության բաժին, ուսումնասիրում է ճանաչողության բնույթը և հնարավորությունները, գիտելիքի հարաբերությունը իրականությանը: Հետազոտում է ճանաչողության ելակետային նախադրյալները (հիմնական և ընդհանուր պայմանները), որոնք ապահովում են օբյեկտիվ ճշմարտության բացահայտումը: Ի-յան խնդիրներն ու հարցերը Փիլիսոփայության զարգացմանը զուգընթաց փոփոխվել են: Հին հուն, փիլիսոփայության մեջ կենտրոնական հարցը գիտելիքի ու կարծիքի, ճշմարտության և մոլորությյան հարաբերությունն էր: Միջնադարում իմացաբանական խնդիրները ձեռք են բերում աստվածաբանական գունավորում: Ի յան մեջ խիստ հետաքրքրական է նոմինալիզմի ու ռեալիզմի վեճը ունիվերսալիաների շուրջը: Նոր ժամանակում (XVII դարից սկսած) Ի յան մեջ կենտրոնականը գիտելիքի հիմնավորման և ձեռքբերման խնդիրն է: Ի. դառնում է փիլիսոփայության ոչ միայն հատուկ, այլև կարևոր բաժիններից: ի. կողմնորոշվում է դեպի գիտությունը: Գիտական ճանաչողության ուղիների փիլ. իմաստավորումը ընդունում է երկու ծայրահեղ ձև՝ ըստ հավաստի գիտելիքի ձեռքբերման տարբեր ըմբռնումների: Ձևավորվում Հ Էմպիրիզմը (Ֆ. Բեկոն, Ջ. Լոկ, մասամբ՝ Թ. Հոբս): Ավելի ուշ, փորձի սահմանափակությունների և անհատի սուբյեկտիվ հոգեբանական ճանաչողական հնարավորությունների բացահայտման հիման վրա, որպես ծայրահեղություններ, ծագում են սկեպտիցիզմը (Դ. Հյում) և սուբյեկտիվ իդեալիզմը (Զ. Բերկլի): Էմպիրիզմին հակադրվում է ռացիոնալիզմը (Ռ. Դեկարտ, Բ. Սպինոզա, Գ. Վ. Լայբնից): Ճանաչողության սուբյեկտիվ-հոգեբանական հիմքերի արմատական քննադատությունն ամբողջական արտահայտություն գտավ Ռ. Դեկարտի փիլ. ուսմունքում: Ի-յան առջև ծառացավ ճանաչողական գործունեության նախադրյալների հարցը: Նախորդ փիլիսոփայությանը բնորոշ մարդու և աշխարհի հակադրումը փոխարինվեց սուբյեկտի և օբյեկտի հակադրումով, որը և դարձավ հետագա ողջ փիլիսոփայության և Ի-յան հիմնական խնդիրներից մեկը: Սուբյեկտ-օբյեկտ փոխհարաբերության խնդրի նոր ուղղության սկզբնավորումը դրսևորվում է Լայբնիցի փիլ. համակարգում, ուր առաջին անզամ արտահայտվել են գիտելիքի զարգացման ժառանգորդության և սուբյեկտի ներքին ակտիվության գաղափարները: Գերմ. դասական փիլիսոփայությունը, զարգացնելով սուբյեկտի և օբյեկտի փոխհարաբերության խնդիրը, այն հարստացնում է նոր մոտեցումներով: Ի-յան խնդիրները աղերսվում են գործնական և ճանաչողական գործունեության ձևերի պատմական զարգացման ուսումնասիրմանը: Կանտը փորձում էր կառուցել այնպիսի Ի., որը անկախ լիներ ինչպես զոյաբանական, այնպես էլ հոգեբանական իրողությունից: Նա ենթադրում էր իրականության կախվածությանը ճանաչողությունից, օբյեկտը և սուբյեկտը գոյություն ունեն լոկ որպես ճանաչողական գործունեության ձևեր: Նա ձգտում էր ստեղծել «զուտ» Ի., անկախ գոյաբանական նախադրյալներից («զուտ զնոսեոլոգիզմը» պատկանում է արդեն նեոկանտականությանը): Կանտից հետո փիլ. մտքի զարգացումն ընթանում էր Ի յան, տրամաբանության և գոյաբանության միացման ուղիով: Այսպիսի ըմբռնման որոշակի փորձ էր Հեգելի Ի., որը ձգտում էր իդեալիստական դիրքերից հաղթահարել խզումը մտածողության ձևերի ու օրենքների և օբյեկտիվ աշխարհի օրենքների միջև: Նրա փիլ. համակարգում հիմնականը կեցության և մտածողության նույնության դրույթն էր: Իդեալիստորեն մեկնաբանված այդ դրույթի հիման վրա նա միացրեց գոյաբանությանը, Ի. և տրամաբանությանը, առաջին երկու բնագավառը տարրալուծելով տրամաբանության մեջ: Նրա համար բնության օրենքները տրամաբանության օրենքներն են: Ի-յան խնդիրների գիտ. բացատրությունը հնարավոր եղավ միայն Կ. Մարքսի, Ֆ. Էնգելսի և Վ. Ի. Լենինի մշակած դիալեկտիկական մատերիալիզմի հիման վրա: Նրանք ցույց տվեցին, որ փիլ. որևէ սկզբունքային խնդրի առաջադրում ելնում է փիլիսոփայության հիմնական հարցի լուծումից: Իմացաբանական տեսակետից այդ հարցը դիտարկում է իմացության արդյունքների հարաբերությունը իրականությանը, բնօրինակ-օբյեկտին: Փիլիսոփայության հիմնական հարցի մյուս կողմը աշխարհի ճանաչելիության մասին հարցն է: Դիալեկտիկական մատերիալիզմը, նշելով աշխարհի սկզբունքային ճանաչելիության հնարավորությունը, բացահայտում է ագնոստիցիզմի իմացաբանական արմատները: Մարքսիստական փիլիսոփայությանը հաղթահարեց գոյաբանության ու Ի-յան խզումը՝ մարդու պրակտիկ գործունեության պրոցեսում սուբյեկտի ու օբյեկտի դիալեկտիկայի ըմբռնման հիման վրա: Մարքսիստական Ի. սուբյեկտը կապում է օբյեկտին, եյնելով այն իրական հիմքից, որով նրանք միացած են պատմության մեջ: Սուբյեկտը չի հանգում միայն գիտակցությանը, հետևաբար և նրա դիալեկտիկան չի սահմանափակվում մարդկային մտածողության գործունեությամբ: Մարդկանց պատմական պրակտիկայում կատարվում է սուբյեկտի և օբյեկտի առավել ամբողջական համընկնում: Մարքսիստական Ի. զարգացրել է դիալեկտիկայի, տրամաբանության և Ի-յան համընկնման մասին դրույթը: Մատերիալիստական «…դիալեկտիկան, Մարքսի ըմբռնումով, նաև համաձայն Հեգելի, իր մեջ ներառում է այն, ինչ այժմ կոչում են իմացաբանության, գնոսեոլոգիա, որը իր առարկան պետք է քննի հավասարապես պատմականորեն, ուսումնասիրելով և ընդհանրացնելով իմացության ծագումն ու զարգացումը, անցումը չիմացությունից իմացության» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 21, էջ 5 Հ): Լենինը բազմիցս նշել է որ «դիալեկտիկան է հենց (Հեզելի և) մարքսիզմի իմացաբանությունը», որը ուսմունք է զարգացման օրենքների մասին (Երկ., հ. 38. էջ 459): Տես նաև դիալեկտիկական տրամաբանության.

Մարքսիզմի դասականները առաջացրեցին պրակտիկայի գաղափարը և այն ներառեցին Ի-յան մեջ՝ որպես իմացության հիմք ու նպատակ և ճշմարտության չափանի?: Դիալեկտիկական մատերիալիզմի ի-յան հիմքում ընկած է արտացոլման տեսությունը: Արտացոլումը ըմբռնվում է որպես բարձր կազմակերպված մատերիայի (կենդանիների ու մարդու) և անօրգանական բնության ընդհանուր հատկություն: Արտացոլումը զգայական ու ռացիոնալ ճանաչողության դիալեկտիկական փոխազդեցությանն է, մտավոր և պրակտիկ գործունեությունը, որի ընթացքում մարդը ակտիվորեն հարմարվում է շրջապատող աշխարհին, ներգործում նրա վրա ու փոփոխում, հարմարեցնում այն իր նպատակներին: Իմացությունն ընթանում է ոչ թե մեզնից դուրս տրված որոշ օբյեկտների հայեցողությամբ, այլ իրերի էության մեջ խորանալու համար, որոշակի «իդեալական օբյեկտներ» ձևավորելու ուղիով: Արտացոլման ընթացքը, այսպիսով, ըմբռնվում է մատերիական և իդեալական ստեղծագործության ընթացքի հետ անխզելի կապով: Ի-յան պատմությունը ապացուցում է, որ փիլիսոփայության այս բնագավառը առավել կապված է գիտությանը, առանձին դեպքերում հանդես գալով որպես քննական վերլուծություն և մեկնաբանություն (ինչպես, օրինակ, Կանտի Ի. դասական մեխանիկայի փիլ. իմաստավորման փորձ էր): Սակայն Ի. գիտությունից վեր կանգնած մետագիտության չէ. այն ձևավորվել է որպես փիլ. գիտելիքի բնագավառ: Գիտության իմացաբանական մեկնաբանությունը սկսվում է այն դեպքում, երբ տեսական կառուցվածքները մեկնաբանվում են իրականությանը համապատասխանելու (ճշմարտության) տեսանկյունից: Ի. միշտ եղել և մնում է փիլ. գիտելիքի հատուկ բնագավառ և այն չի կարելի զատել հիմնական աշխարհայացքային խնդիրների լուծումից: Ի., միաժամանակ, կոնկրետ գիտությունների համար կատարում է մեթոդաբանական ֆունկցիա: Հայ միջնադարյան փիլիսոփայության մեջ Ի-յան հարցերի մշակումը մի կողմից կրել է քրիստոնեական-աստվածաբանական փիլիսոփայության ազդեցությունը, իսկ մյուս կողմից, սերտորեն շաղկապված է եղել տրամաբանության հարցերի մշակման հետ: Առաջին միտումը, որը սկզբնավորվում է Եզնիկ Կոդբացու «Եղծ աղանդոց»ով, հետագայում արտացոլվել է դավանաբանական վեճեր արծարծող գործերում (Հովոտն Մանդակունի, Գրիգոր Մագիստրոս և ուրիշներ): Երկրորդ միտումը, որն իր ակունքներն ունի անտիկ փիլիսոփայության մեջ և ցայտունորեն դրսևորվել է հայ փիլիսոփայության մեջ, սկզբնավորել է Դավիթ Անհաղթը: Դրա ականավոր ներկայացուցիչներն են Հովհաննես Երզնկացին, Գրիգոր Տաթևացին, Հովհան Որոտնեցին, Վահրամ Րաբունին, Սիմեոն Ջուղայեցին և ուրիշներ: Միջնադարյան հայ Ի-յան զարգացման ընթացքում ձևավորվում է նոմինալիստական գիծը, որը դառնում է գերիշխող: Նոր շրջանի հայ փիլիսոփայության մեջ (XVIII դ. վերջից սկսած) ներկայացված են Արևմուտքի իմացաբանական դասական դպրոցները: XIX դ. արդեն գոյություն ունեն ձևավորված ինդուկտիվիստական (Ա. Բագրատունի, Գ. Կոստանդյան) և դեդուկտիվիստական (Պ. էմմանուելյան, Ա. Գարագաշյան, Ա. Գուրգենյան, Է. Միրունյան) ուղղությունները, իրենց չափավոր և ծայրահեղ դրսևորումներով: Կազմավորվում է Ի յան մատերիալիստական ուղղությունը (Մ. Նալբանդյան, Հ. Սվաճյան): Հայ իրականության մեջ մարքսիզմի տարածման հետ է կապված Ի-յան դիալեկտիկամատերիալիստական ըմբռնման ձևավորումը (Ս. Շահումյան, Ս. Սպանդարյան): Այդ շրջանի համար հիշարժան է պայքարը հայկ. մախիզմի իմացաբանական դպրոցի դեմ (Ֆրանգյան և նրա շուրջը համախմբվածներ): Սովետական շրջանում Ի. ստացել է ընդգծված դիալեկտիկա-մատերիալիստական բնույթ (Արիսյան, Հ. Գյուլիքևխյան): Բուն իմաստով իմացաբանական խնդիրները սկսում են մշակվել 50-ական թթ.: 60-ական թթ. Ի-յան մշակումը սերտորեն առնչվել է տրամաբանական-մեթոդաբանական խնդիրների հետ:

Գրկ. տես Դիալեկտիկական մատերիալիզմ, Դիալեկտիկա հոդվածների գրականությունը: