ՀՍՀ/ԻՄԵՐՄԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻՄԵՐՄԱՆ (Immermann) Կարլ Լեբրեխտ (1796—1840), գերմանացի գրող, դրամատուրգ, թատերական գործիչ: Կրթությամբ իրավաբան: Հրատարակել է «Բանաստեղծություններ» (1822) ժողովածուն, «Կարդենիոն և Ցելինդան» (1826) ողբերգությունը, «Ալեքսիս» (1833) դրամատիկական եռերգությունը, «Մյունխհաուզենը» (1838) վեպը: Ի. 1832-ին Դյուսել-դորֆում կազմակերպել է թատրոն (աշխատել մինչև 1837-ը), որտեղ բեմադրվել են ազգային և համաշխարհային դրամատուրգիայի լավագույն գործերը: Ի. մշակել է «Կանոններ»՝ սահմանելով դերասանների պարտականությունները: Գրել է ուսումնասիրություններ թատրոնի մասին:
