ՀՍՀ/ԻՄՊԼԻԿԱՑԻԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻՄՊԼԻԿԱՑԻԱ (լատ. implicatio—միահյուսում), տրամաբանական գործողություն. բնական լեզվի «եթե…, ապա…» շաղկապի ձևայնացված արտահայտությունը, որի միջոցով A և В ասույթներից կազմվում է նոր, պայմանական ասույթ՝ А-В կամ А-В («եթե А, ապա В»): A-ն կոչվում է անտեցեդենտ, B-ն՝ կոնսեքվենտ: Հաճախ Ի. է կոչվում նաև ստացված պայմանական ասույթը կամ նրա ձևայնացված նմանակը:
