ՀՍՀ/ԻՄՊՈՒԼՍԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
ԻՄՊՈՒԼՍԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ, հոգեկան խանգարումներ, արտահայտվում են անձի ինքնաբեր և չպատճառաբանված պոռթկումով: Ի. գ-յան առանձնահատկությունը դրդապատճաոի, հատկապես նպատակի չգիտակցված լինելն է: Ի. գ. պայմանավորված է պահանջմունքներով և հույզերով, անմիջականորեն ուղղված է դրանց բավարարման համար անհրաժեշտ հատկություններ ունեցող և տվյալ իրադրության մեջ առկա օբյեկտներին: Ի. գ. կարող է արտահայտվել քաոսային վնասակար վարմունքով՝ առարկաներ փչացնելով, մարմնական վնասվածքներ հասցնելով, անգամ ինքնասպանություն գործելով: Ի. գ-յան դեպքում անձի հակումները կարող են դրսևորվել նաև թափառաշրջիկության, գինեմոլության, հրկիգելու, գողություն անելու անհաղթահարելի ձգտումով, որի հիմքում գիտակցված մտադրություն, չարամտություն չկա: Ի. գները կարևոր են հոգեկան հիվանդների ախտորոշման գործում:
