Jump to content

ՀՍՀ/ԻՄՊՈՒԼՍԱՅԻՆ ԼԱՄՊ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՄՊՈՒԼՍԱՅԻՆ ԼԱՄՊ, բարձր ինտենսիվության լույսի իմպալսային գործողության աղբյուր, որը տալիս է եզակի կամ պարբերաբար կրկնվող լուսային բռնկումներ: Ի. Լ-ում օգտագործվում է պլազմայի լուսարձակումը, որն առաջանում է թթվածնի մեջ մետաղական ֆոլգայի այրման (եզակի բռնկումներ) կամ իներտ գազերում էլեկտրական բարձր լարման ազդեցությամբ կայծային պարպման (պարբերական բռնկումներ) հետևանքով: Գազապարպման լույսի աղբյուրներից Ի. լ. տարբերվում է հոսանքի խտության մեծ արժեքով և պլազմայի ավելի բարձր ջերմաստիճանով (մինչև 30000 К): Ըստ կառուցվածքի հիմնականում լինում են՝ խողովակաձև Ի. լ-եր, որոնց կայծային միջակայքը՝ l 1—200 սմ է, բռնկման էներգիան՝ w 1 —105 ջ, բռնկման տևողությունը՝ 10-4—10-2 վրկ, բռնկումների f հաճախականությունը՝ մինչև 100 հց, գնդաձև ի. լ-եր, որոնց կայծային միջակայքը՝ l 0,1—1 սմ, w 0,001—10 ջ, 10-7 —10-5 վրկ, f-ը՝ մինչև 104 հց: Լինում են նաև մատիտաձև, պարուրաձև ևն: ի. լ երի օգտակար գործողության գործակիցը կարող է հասնեյ մինչև 50—70 ի: Ի. լ-երի կիրառման կարևոր բնագավառներն են ֆոտոքիմիան, օպտիկական լոկացիան և կապը, լուսազդանշանումը պոլիգրաֆիան, քվանտային օպտիկան (լազերների օպտիկական գրգռում):

Ռ. Ղազարյան