ՀՍՀ/ԻՄՊՈՒԼՍԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ
ԻՄՊՈՒԼՍԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ, տեխնիկայի բնագավառ, որը հետազոտում, մշակում և կիրառում է էլեկտրական իմպուլսների առաջացման, ձևափոխման և չափման մեթոդներն ու տեխնիկական միջոցները: Ի. տ-ում հետազոտում և վերլուծում են նաև այն պրոցեսները, որոնք առաջանում են տարբեր էլեկտրական շղթաների, սարքավորումների և օբյեկտների վրա՝ էլեկտրական իմպուլսների ազդեցությամբ: Հոսանքի և լարման էլեկտրական իմպուլսները լայնորեն օգտագործվում են գիտության և տեխնիկայի ւոարբեր բնագավառներում: Դրանք առավել մեծ կիրառություն ունեն էլեկտրոնիկայում՝ էլեկտրոնային սարքերի աշխատանքի իմպուլսային ռեժիմի դեպքում: Այստեղ կիրառվում են ինչպես առանձին իմպուլսներ, այնպես էլ իմպուլսների հաջորդականություն, որոնք կրում են ինֆորմացիա կամ էլեկտրոնային սարքերի աշխատանքի կառավարման դեր կատարում: Իմպուլսային ռեժիմի դեպքում էլեկտրոնային սարքերը ենթարկվում են էլեկտրական ազդանշանների ընդհատ ազդեցության: Իմպուլսային ազդանշանների ընդհատ կառուցվածքը կազմում է իմպուլսային ռեժիմով աշխատող սարքի օգտակար հատկությունների սկզբունքային հիմքը: Իմպուլսային ազդանշանները տարբերվում են ըստ իմպուլսի ամպլիտուդի և տևողությււն, միմյանց հաջորդելու հաճախության, ինչպես նաև ըստ հաջորդականության մեջ փոխդասավորության: Իմպուլսային ռեժիմով աշխատանքի ժամանակ կարող է կատարվել էներգիայի մեծ կուտակում: Օրինակ, հզոր իմպուլսային մոդուլյատորներում միջիմպուլսային ժամանակահատվածում տեղի է ունենում էներգիայի հարաբերական դանդաղ կուտակում, այնուհետև կուտակված էներգիան անջատվում է կուտակման համեմատ բավականաչափ փոքր ժամանակահատվածում: Այսպիսով հաջողվում է ստանալ էլեկտրական իմպուլսներ, որոնց հզորությունը զգալիորեն գերազանցում է սնման աղբյուրի, նոմինալ հզորությունը, որ էական նշանակություն ունի ռադիոէլեկտրոնային ապարատներ նախագծելիս: Էլեկտրական իմպուլսների ամպլիտուդների կտրուկ փոփոխությունների շնորհիվ հնարավոր է իմպուլսային ագդանշանների ներգործության ժամանակի բավականաչափ ճշգրիտ սևեռումը: Անկոնտակտ էլեկտրոնային բանալիների դեր կատարող իմպուլսային էլեկտրոնային սարքերը ունակ են էլեկտրական շղթաները փոխարկել 10-6 և նույնիսկ 10-9 վրկ-ում: «Իմպուլս» հասկացության հետ սովորաբար կապվում է նրա փոքր տևողության մասին պատկերացումը: Սակայն իմպուլսի կարճատևությունը հարաբերական հասկացություն է. ավտոմատիկայում, օրինակ, գործ են ունենում 0,01—1 վրկ կարգի, իմպուլսային ռադիոկապում՝ 10-6 վրկ կարգի, արագ մասնիկների ֆիգիկայում՝ 10-9 վրկ կարգի տևողությամբ իմպուլսների հետ: Ի. տ-ում գգացվում է իմպուլսների տևողության փոքրացման և միմյանց հաջորդելու հաճախականության մեծացման միտում, որը պայմանավորված է էլեկտրոնային սարքավորումների լուծունակության (օրինակ, ռադիոլոկատորի) կամ արագագործության (էլեկտրոնային հաշվողական մեքենայի) բարձրացման ձգտումով: Երբեմն ավելի կարևոր է միջիմպուլսային տևողության և իմպուլսի տևողության հարաբերությունը, որը թվանշանային ավտոմատիկայում սովորաբար 10-ից չի անցնում, ռադիոկապում՝ 10—100 է, ռադիոլոկացիայում՝ տատանվում է 100-ից մինչև 10 000: Էներգիա կուտակելու հատկություն ունեցող շղթայի վրա էլեկտրական հոսանքի կամ լարման իմպուլսով ազդելու դեպքում առաջանում են անցումային պրոցեսներ, որոնք ի. տ-ում բավական մեծ նշանակություն ունեն: Անցումային պրոցեսների հետ կապված երևույթները հաճախ են օգտագործվում իմպուլսային սարքավորումների աշխատանքում, սակայն որոշ դեպքերում դրանք վնասակար են և բարդացնում են սարքերի սխեման ու կառուցվածքը: Տարբեր ձևի իմպուլսներ ստանալու, իմպուլսային ազդանշանների ֆունկցիոնալ ձևափոխության, իմպուլսներն ըստ այս կամ այն հայտանիշի ընտրելու կամ դրանց նկատմամբ տրամաբանական գործողություններ կատարելու համար օգտագործում էն տիպային իմպուլսային տրամաբանական սխեմաներ և սարքավորումներ:
Գրկ. Миллман Я., Тауб Г., Импульсные и цифровые устройства, пер. с англ., М.—Л., 1960 Моругин Л. А., Глебович Г. В., Наносекуидная импульсная техника, М ., 1964 X арли Р. Б., Логические схемы на транзисторах, пер. с англ., М., 1965 Магнитные генераторы импульсов, М., 1968 Справочник по импульсной технике, под ред. В.Н. Яковлева, К., 1970.
