Jump to content

ՀՍՀ/ԻՆԲՐԻԴԻՆԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՆԲՐԻԴԻՆԳ (անգլ. inbreeding, in—ներս և breeding—բուծել), օրգանիզմների մեկ պոպուլյացիայի սահմաններում ազգակցական ձևերի տրամախաչում: Բուսաբուծության մեջ հայտնի է ինցուխտ (գեոմ. Inzucht) անունով: Բնության մեջ Ի-ի առավել ակնառու ձևն ինքնափոշոտումն է: Ի. մեծացնում է հոմոզիգոտությունը և նվազեցնում հետերոզիգոտությունը: Եթե միևնույն անհատը հանդես է գալիս որպես և հայր, և մայր (ինքնափոշոտվող բույսեր, անողնաշարավորներ ևն), ապա Ի-ի առաջին սերնդում ըստ մեկ գենի (Aa) հետերոզիզոտն ունի գենոտիպերի 1 AA: 2 Aa: laa կամ 1: 1 հարաբերակցություն, երկրորդ սերնդում դրանց քանակը կազմում է 1 4, երրորդում՝ 1 8, ո-ում՝ (1 2)ո մասը: Ի վերջո, պոպուլյացիա կազմող անհատները ունենում են AA կամ aa գենոտիպը, որով էլ պայմանավորված է Ի-ի օգտակարությունը և վնասակարությունը: Հոմոզիզոտության աստիճանը որոշելու համար օգտվում են Ի-ի գործակցից (F), որի մեծությունը կախված է ծնողների ազգակցական մոտիկության աստիճանից: Ինքնափոշոտվող բույսերի մոտ ի. բնական երևույթ է: Տևական Ի-ի դեպքում բուսական և կենդանական օրգանիզմները ենթարկվում են ռեցեսիվ զեների ազդեցության, նկատվում են այլասերումներ, կենսունակության և մթերատվության նվազում և անկում: Դրա հետ մեկտեղ, ռեցեսիվ զեների քանակը սերունդների մոտ կարող է պակասել և հասնել նվազագույնի, իսկ աոտուլյացիան ազատվում է ռեցեսիվ զեների վնասակար հետևանքներից: Տես Հետերոզիս և Գենետիկա հոդվածները: