ՀՍՀ/ԻՆԳՈՒՇՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻՆԳՈՒՇՆԵՐ (ինքնանվանումը՝ գալգայ), ժողովուրդ, ապրում են հիմնականում Չեչենո-Ինգուշական ԻՍՍՀ-ի շրջաններում: Լեզվով և մշակույթով ազգակից են չեչեններին: Ի. 158 հզ. են (1970): Խոսում են ինգուշերեն: Հավատացյալ Ի. սուննի մահմեդականներ են: Նախկինում ապրել են լեռնային բնակավայրերում (աուլներում)՝ տոհմացեղային խմբերով (համայնքներով): XVI —XIX դդ. աստիճանաբար բնակություն են հաստատել հարթավայրերում: Հիմնականում զբաղվում են երկրագործությամբ և անասնապահությամբ: Սովետական իշխանության տարիներին արմատապես փոխվել է Ի-ի մշակութային կյանքը, վերացել է անգրագիտությունը, ստեղծվել է ազգային մտավորականություն, թատրոն, գեղարվեստական գրականության:
