ԻՆԴԻԳԻՐԿԱ, գետ Յակուտական ԻՍՍՀ-ում: Սկիզբ է առնում Խալկանսկի լեռնաշղթայի հս. լանջերից, թափվում է Արևելա-Սիբիրական ծով: Երկարությունը 1726 կմ է, ավազանը՝ 360 հզ. կմ²: Ի-ի ավազանում արդյունահանում են ոսկի: