Jump to content

ՀՍՀ/ԻՆԴԻԿԱՏՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՆԴԻԿԱՏՈՐ (ուշ լատ. indicatoi—ցուցիչ, լատ. indico—ցույց եմ տալիս, որոշում եմ), սարք (հարմարանք, տարր), որն արտացոլում է պրոցեսների ընթացքը կամ դիտարկվող օբյեկտի վիճակը՝ ընկալման համար պատշաճ ձևով: Առավել տարածված են տեսողական (նկ.), ձայնային (զանգ, շչակ), չափիչ Ի-ները: Կիրառվում են նաև հոտառության և շոշափելիքի օրգանների վրա ազդող Ի-ներ: Մեծ խումբ են կազմում պատկերման Ի-ները, որոնք էլեկտրոնաճառագայթային խողովակի էկրանի վրա արտացոլում են օբյեկտի դիրքը տարածության մեջ, բնութագրերի փոփոխությունները: