Jump to content

ՀՍՀ/ԻՆԴՈԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՆԴՈԼ, 2,3—բենգապիրոլ, օրգանական միացություն, անդուր հոտով անգույն բյուրեղային Նյութ է, հալ. ջերմաստիճանը՝ 52°C, եռմանը՝ 2540°C: Ի. լուծվում է տաք ջրում և օրգ. լուծիչներում: Պարունակվում է քարածխի խեժում, որից էլ անջատում են ալկալիական մետաղների աղերի ձևով: Ի-ի բազմաթիվ ածանցյալները ունեն կենսաբանական ակտիվություն: Կիրառվում է օրգ. սինթեզում և օծանելիքի արտադրության մեջ: