ՀՍՀ/ԻՆԴՈՒԼԳԵՆՑԻԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻՆԴՈՒԼԳԵՆՑԻԱ (լատ. indulgere—ողորմածություն ցուցաբերել), «մեղքերի թողությունը» և թողության վկայականները կաթոլիկ եկեղեցում: Հաստատվել է XI դ.: Ի-ի տեսական աղբյուրը «ավելցուկ արյան» մասին Թովմա Աքվինացու ուսմունքն է, ըստ որի Հիսուս Քրիստոսի մի կաթիլ արյունը՝ «մարմնացած թղթերում»՝ Ի-ում, բավական է ողջ մարդկությանը մեղքերից մաքրելու համար: XII XIII դդ. սկսվել է Ի-ի առատ վաճառքը՝ վերածվելով հոգևորականության և եկեղեցու հարստացման աղբյուրի: Չնայած Ի-ի վերացումը դեռևս Ռեֆորմացիայի գաղափարախոսների հիմնական պահանջներից էր, սակայն գործածումը իսպառ չի վերացել:
