Jump to content

ՀՍՀ/ԻՆԵՐՏ ԳԱԶԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՆԵՐՏ ԳԱԶԵՐ (լատ. iners—անգործունյա), ազնիվ գազեր, հազվագյուտ գազեր, քիմիական տարրեր, որոնք կազմում են պարբերական համակարգի VIII խմբի գլխավոր ենթախումբը՝ հելիում He, նեոն Ne, արգոն Ar, կրիպտոն Кг, քսենոն Xe և ոադոն Rn: Վերջինս ռադիոակտիվ քիմ. տարր է և յանի կայուն իզոտոպներ: Բոլոր իներտ ոսպերն ունեն կայուն արտաքին էլեկտրոնային թաղանթ. He ունի 2, իսկ մնացածները՝ 8 էլեկտրոն: Ի. գ-ի իոնացման պոտենցիալը համեմատաբար շատ մեծ է և այդպիսի թաղանթներից էլեկտրոններ հեռացնելու համար պահանջվում է էներգիայի մեծ ծախս (տես աղյուսակը): Ի. q-ից առաջինը He հայտնաբերվել է 1868-ին՝ Արեգակի մակերևութային ժայթքումների սպեկտրային ոաումնասիրությունների ժամանակ (ֆրանսիացի Ժ. Ժանեսեն և անգլիացի Ն. Լոկյեր): Մնացած գազերը հայտնաբերվել են 1892—1908-ին: Ֆիզիկական, քիմ. հատկությունների և կիրառման մասին տես առանձին տարրերին նվիրված հոդվածներում: