ՀՍՀ/ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՆՈՒՅԹ
ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՆՈՒՅԹ, տարածքի ինժեներա-երկրաբանական պայմանների ոաումնասիրությունը. նրա սահմաններում տարբեր ինժեներական կառույցներ կամ միջոցառումներ իրականացնելու համար: Հանույթի արդյունքները արտահայտվում են ինժեներա-երկրաբանական քարտեզների միջոցով: Նրա մասշտաբը որոշվում է տվյալ շրջանի երկրաբանական կառուցվածքի բարդության և ուսումնասիրվածոլթյան աստիճանով, հետազոտությունների խնդիրներով և նախագծման փուլով: Ի. հ. լինում է՝ փոքր (1: 500000 և ավելի փոքր), միջին (1: 200 000—1: 25000) և մեծ մասշտաբի (1: 10000 և ավելի մեծ): Շինարարության մեջ օգտագործում են ընդհանուր ամփոփիչ (1: 200000 և ավելի փոքր), հատուկ ամփոփիչ (1: 100000—1: 25000), սխեմատիկ (1: 10000—1: 5000) և մանրակրկիտ (1: 2000—1: 1000) ինժեներա-երկրաբանական քարտեզներ: Ի. հ-ի ժամանակ մանրամասն հետազոտվում են երկրաբանական ֆորմացիաները, ապարների կայունությունը, շերտախմբերի և շերտերի կազմությունը, հասակը, ծագումը, հզորությունը, փոփոխությունները տարածության մեջ, հողմահարվածության աստիճանն ու բնույթը: Հանույթի կարևորագույն մասն են կազմում հիդրոերկրաբանական պայմանների՝ ապարների ջրակալման աստիճանի, ստորերկրյա ջրերի տեղադրման խորության, ճնշման, քիմ. կազմի, բետոնի և մետաղական կոնստրուկցիաների նկատմամբ ագրեսիվության ուսումնասիրությունները: ՀՍՍՀ-ում այն հիմնականում կատարվում է տարբեր կառույցների նախագծերի և բնակավայրերի գլխավոր հատակագծերի հիմնավորման նպատակով:
