ՀՍՀ/ԻՆԿՈՐՊԱՐԱՑՈՒՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻՆԿՈՐՊԱՐԱՑՈՒՄ (լատ. incorporate)—ներառել), օրենսդրության համակարգման եղանակ, որով նորմատիվ ակտերը ժամանակագրական, այբբենական կարգով միավորվում են մեկ ընդհանուր ժողովածուի մեջ՝ առանց բովանդակության Փոփոխության (օրինակ, ՀՍՍՀ օրենսդրական և նորմատիվ ակտերի ժամանակագրական ժողովածուն, 1920—66): Ի. հնարավորություն է ընձեռում նորմատիվ ակտը ձևակերպել ըստ սկզբնական տեքստի, հետագայում կատարված բոլոր լրացումների ու փոփոխությունների հաշվառմամբ:
