Jump to content

ՀՍՀ/ԻՆՃԵՍՈՒ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՆՃԵՍՈՒ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Կեսարիայի վիլայեթի էվերեկ գավառում: XX դ. սկզբին ուներ 150 տուն բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ: Գյուղում կային եկեղեցի (U. Թորոս) և Արամյան անունով վարժարան: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում: