Jump to content

ՀՍՀ/ԻՆՈԶԵՄՑԵՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՆՈԶԵՄՑԵՎ Ֆեոդոր Իվանովիչ (1802—1869), ռուս բժիշկ-կլինիցիստ, մանկավարժ և հասարակական գործիչ: 1828 ին ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1835—59-ին՝ Մոսկվայի համալսարանի պրակտիկ վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր: Ի. Ռուսաստանում առաջինն է հիմնել ֆակուլտետային վիրաբուժության կլինիկա (1846): Զարգացրել է անատոմիա-ֆիզիոլոգիական ուղղությունը, բացահայւոել վեգետատիվ նյարդային համակարգի դերը ախտաբանական պրոցեսների առաջացման գործում: Ռուսաստանում առաջին անգամ կիրառել է եթերային նարկոզ, խոլերայի բուժման համար առաջարկել թուրմ՝ «Ինոզեմցեի կաթիլներ»: