ՀՍՀ/ԻՆՍՏՐՈՒՄԵՆՏԱԼԻԶՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻՆՍՏՐՈՒՄԵՆՏԱԼԻԶՄ, պրագմատիզմի տարբերակը՝ Ջ. Դյուիի ուսմունքը, ըստ որի ճանաչողությունը խնդիրների լուծում է կոնկրետ իրավիճակներում, իսկ ճանաչողության միջոցները՝ ընդհուպ մինչև վերացական մտակառուցումները, խնդիրների լուծման համար պատմականորեն ձևավորված գործիքներ՝ «ինստրումենտներ» (լատ. instrumentum—գործիք): Որպես այդպիսիք, դրանք չեն տարբերվում այն մեխանիզմներից ու միջոցներից, որոնք ապահովում են կենդանի օրգանիզմների, մարդու և մարդկանց հանրությունների կենսաբանական ու հասարակական հարմարումը միջավայրին, վերջինիս նպատակահարմար վերափոխումը: Հետևաբար, Ի. անտեսում է գիտելիքի օբյեկտիվ բովանդակության հարցը՝ ճշմարտությունը հանգեցնելով գիտելիքի ֆունկցիոնալ արդյունավետությանը:
