Jump to content

ՀՍՀ/ԻՆՏԵԳՐԱԼ ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՆՏԵԳՐԱԼ ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, ժամանակակից երկրաչափության ճյուղ, անմիջականորեն կապված է երկրաչափական հավանականությունների տեսության հետ: Ուսումնասիրում է երկրաչափական տարրերի բազմություններում (ուղիղներ հարթության վրա, ուղիղներ և հարթություններ տարածության մեջ են) չափեր մտցնելու եղանակները (տես Չափ բազմության), ինչպես նաև այդ չափերով ինտեգրալների հատկությունները: Ի. ե-յան զարգացման համար խթան են եղել երկրաչափական հավանականությունների վերաբերյալ խնդիրները, որոնցից առաջինն ու ամենահայտնին է Բյուֆոնի խնդիրը (1777), այն է՝ միմյանցից հ հեռավորության վրա գտնվող զուգահեռ ուղիղներով ծածկված հարթության վրա նետվում է I հ երկարության ասեղ, որքան է հավանականությունն այն բանի, որ ասեղը կհատի ուղիղներից մեկը: Ի. ե-յան բնագավառում ներդրում ունեն 0. Կոշին, Ջ. Սիլվեստրը, Մ. Քրոֆտոնը և ուրիշներ: Ի. ե. տերմինը 1936-ին առաջարկել է գերմանացի երկրաչափ Վ. Բլյաշկեն, որը Ի. ե-յան գլխավոր նպատակն էր համարում երկրաչափական (այդ թվում իզոպերիմետրական) անհավասարությունների արտածումը:

Ռ. Համբարձումյան