ՀՍՀ/ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ ԲՐԻԳԱԴՆԵՐ
ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ ԲՐԻԳԱԴՆԵՐ, մարտական ինտերնացիոնալ միավորումներ, որոնք 1936—39-ին Իսպանիայում Ազգային-հեղափոխական պատերազմի ժամանակ Հանրապետական բանակի կազմում մարտնչում էին ֆաշիստական խռովարարների և իտալա-գերմանական ինտերվենտների դեմ: Կազմված էին կոմունիստներից, սոցիալիստներից և տարբեր քաղ. Ուղղությունների հակաֆաշիստներից, որոնք Իսպանիա էին եկել 54 երկրներից: Ինտերբրիգադայինների ընդհանուր թիվը մոտ 35 հզ. էր: Բրիգադները կազմավորվում էին հիմնականում ըստ ազգային պատկանելության: Բրիգադների գումարտակները, կրում էին Գարիբալդիի, Թելմանի, Միցկևիչի, Դոմբրովսկու, Անրի Բարբյուսի, Լինկոլնի, Դիմիտրովի և այլ ականավոր հեղափոխականների, ազգային-ազատագրական շարժման, դեմոկրատական գործիչների անունները: Ի. բ. մասնակցել են Մադրիդի պաշտպանությանը և այլ խոշոր մարտերի: Ի. բ-ի կազմում կռվել են Պ. Տոսատսփն, Լ. Լոնգոն, Պ. Նեննին, Մ. Զալկաս, լեհ կոմունիստ Կ. Սվերչևսկին, զերմ. կոմունիստ Գ. Բայմլերը և ուրիշ հայտնի հակաֆաշիստներ: 4-րդ, 10-րդ և 14-րդ Ի. բ-ի կազմում մարտնչել են նաե սփյուռքահայեր, որոնք աչքի են ընկել Մադրիդի, Գվադալահարայի, Խարամայի, Էբրոյի մարտերում: Հերոսի մահով են ընկել Գրիգոր Հարոյանը, Աշոտ Անդրեասյանը, Կայծակ Գարակոզյանը, Գառնիկ և Թորոս Լոբասյանները, Հովհաննես Բոգդալյանը, Պողոս Պերճենցին, Հովհաննես Թոփալյանը, ու քաջաբար կռվել Վահե-Ագատ Ադամյանը, Ռուդոլֆ Շահինյանը, Խաչիկ Ամիրխանյանը, Հակոբ Մարտիրոսյանը և շատ ուրիշներ: 1936-ի դեկտեմբերին «Միլիսիա ռոխա» («Կարմիր միլիցիա») թերթը գրեց Հանրապետական բանակի սպա կապիտան Վահան Չրքայանի քաջագործությունների մասին: 1937—38-ին Ֆրանսիայի հայ հասարակայնությունը հանգանակեց և հանրապետական Իսպանիայի օգնության կոմիտեին հանձնեց 1 մլն ֆրանկ: 1938-ի հոկտեմբերին հանրապետական կառավարության որոշմամբ Ի. բ. էվակուացվեցին Իսպանիայից: Ի. բ., որոնք մեծ օգնություն ցույց տվեցին իսպ. ժողովրդին, դեմոկրատական հակաֆաշիստական ուժերի միջազգային համերաշխության հիանալի օրինակ են:
Գրկ. Интернациональная бригада, М., 1937 Лонго Л., Интернациональные бригады в Испании, пер. с итал., М., 1960.
