Jump to content

ՀՍՀ/ԻՆՏԵՐՖԵՐԵՆՑԻԱ ԱԼԻՔՆԵՐԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՆՏԵՐՖԵՐԵՆՑԻԱ ԱԼԻՔՆԵՐԻ (լատ. inter—փոխադարձ, միմյանց միջև և ferio—հարվածել, խոցել), տարածության մեջ երկու կամ մի քանի ալիքների գումարման հետևանքով առաջացող արդյունարար ալիքի ամպլիտուդի ուժեղացում կամ թուլացում: Ինտերֆերենցիայի առաջացման անհրաժեշտ պայմանը վերադրվող ալիքների կոհերենտությունն է: Պարզագույն դեպքը նույն հաճախականությունը և տարածման միևնույն ուղղությունն ունեցող երկու ալիքների գումարումն է: Եթե տատանումները ներդաշնակ են, ապա արդյունարար ալիքի ամպլիտոլդը տարածության որևէ կետում որոշվում առնչությամբ, որտեղ A 1-ը և A 2-ը գումարվող ալիքների ամպլիտուդներն են, ն՝ փուլերի տարբերությունը տվյալ կետում: Եթե ալիքները կոհերենտ են, ապա փուլերի տարբերությունը տվյալ կետում մնում է անփոփոխ, սակայն կետից կետ կարող է փոխվել այնպես որ տարածության մեջ ստացվում է արդյունարար ալիքի ամպլիտուդների բաշխում՝ միմյանց հաջորդող մաքսիմումներով և մինիմումներով (նկ.): Ամպլիտոլդն առավելագույն արժեքն ընդունում է 2 ո, իսկ նվազագույն արժեքը՝ 2 ո 1) կետերում (ո-ը ամբողջ թիվ է): Ոչ կոհերենտ ալիքների դեպքում ն անկանոն ձևով փոփոխվում է՝ ընդունելով տարբեր արժեքներ, և նրա միջին արժեքը հավասար է լինում զրոյի: Արդյունարար ալիքի ամպլիտուդի միջին արժեքը բոլոր կետերում նույնն է լինում, մաքսիմումները և մինիմումները ճապաղվում են, և ինտերֆերենցիոն պատկերը վերանում է: Ինտերֆերենցիայի կարևոր դեպքերից է հակադիր ուղղություններով տարածվող երկու հարթ ալիքների գումարումը, որի արդյունքը լինում է կանգուն ալիքների առաջացումը: Երկու ալիքների գումարման ժամանակ էներգիայի հոսքի խտության միջին արժեքը (պարբերության ընթացքում) համեմատական է արդյունարար ամպլիտուդի քառակուսուն (А 2), հետևաբար արդյունարար ալիքում էներգիայի հոսքի խտության արժեքը միշտ չէ, որ հավասար է ինտերֆերենցվող ալիքների էներգիայի հոսքի խտության միջին արժեքների գումարին: Տեղի է ունենում էներգիայի վերաբաշխում տարածության մեջ: Երկու աղբյուրներից էներգիայի լրիվ հոսքի արժեքը էականորեն կախված է աղբյուրների հեռավորության և ճառագայթվող ալիքի երկարության միջև եղած հարաբերակցությունից: Ինտերֆերենցիայի երևույթն օգտագործվում է օպտիկական ինտերֆերոմետրերում, ռադիոինտերֆերոմետրերում, ինտերֆերենցիոն ռադիոհեռաչափերում: Տես նաև Ինտերֆերենցիա Լույսի:

Գրկ. Горелик Г. С, Колебания и волны, 2 изд., М., 1959: Ս. Գասպարյան