Jump to content

ՀՍՀ/ԻՆՏՐԻԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՆՏՐԻԳ (լատ. intricare խճճել), գեղարվեստական երկում նկարագրվող դեպքերի բարդ շղթա, անձնական շահերի և նպատակների համար մղվող պայքար: Հերոսների միջև ծագող հակադրության՝ կոնֆլիկտի տեսակ: Գերազանցապես բնորոշ է արկածային վեպերին, նովելներին, վոդևիլներին. արտահայտում է հասարակական տարբեր խավերի բախումը: