Jump to content

ՀՍՀ/ԻՆՔՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՆՔՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, բարոյական, ֆիզիկական, էսթետիկական հատկություններ մշակելու նպատակով մարդու սիստեմատիկ գործունեություն: Ի-յան բովանդակությունը կախված է անհատի հասարակական-պատմական պայմաններից: Սոցիալիստական հասարակարգում յուրաքանչյուր գիտակից քաղաքացու Ի-յան ընդհանուր նպատակը կոմունիզմի կառուցումը և անհատի բազմակողմանի զարգացումն է: Հասարակական, աշխատանքային և ուսումնական գործունեության ընթացքում, երբ ձեռք է բերված գիտակցության և ինքնագիտակցության որոշակի մակարդակ, մարդու մոտ առաջանում է ինքնավերլուծման, ինքնադիտման և ինքնագնահատման ընդունակություն, գիտակցում է կոմունիստական բարոյականության պահանջներին իր վարքի համապատասխանության անհրաժեշտությունը: Դեռահաս երեխաները ծանոթանում են ինքնաքննադատության, ինքնաներշնչման, ինքնապարտադրման և Ի-յան այլ մեթոդների ու ձևերի հետ: Պատանեկան հասակում ամրապնդվում է ի-յան կապը ինքնուսուցման հետ: