Jump to content

ՀՍՀ/ԻՆՔՆԱԿԱՏԱԼԻԶԻ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՆՔՆԱԿԱՏԱԼԻԶԻ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ, ինքնակատալիզ, քիմիական ռեակցիայի արագացում ռեակցիային մասնակցող նյութերից որեէ մեկի շնորհիվ, քացախաթթուն և նրա էլեկտրոլիտային դիսոցումից ստացվող H իոնը արագացնում են ռեակցիան: Ի. ռ-ի արագությունը սկզբում աճում է վերջնանյութի քանակի ավելացման, իսկ հետո ընկնում՝ ելանյութերի ծախսման պատճառով: Ռեակցիան սկսվում է սկզբնական պահին քիչ քանակով վերջնանյութի, այլ կատալիզատորի շնորհիվ կամ կատալիտիկ ռեակցիայի հետ զուգահեռ ընթացող դանդաղ ոչ կատալիտիկ ռեակցիայի հաշվին: Եթե կատալիզատորի սկզբնական կոնցենտրացիան շատ փոքր է, ապա Ի. ռ. այնքան դանդաղ է, որ գործնականում չի հայտնաբերվում: Իրենց բնույթով ի. ռ-ին նման են շղթայական ռեակցիաները: Տես նաև Կատալիզ: