Jump to content

ՀՍՀ/ԻՇԽԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՇԽԱՆ, Միքայելյան Նիկողայոս Պոդոսի (1881—3.4.1915, q. Հրիճ), հայ ազատագրական շարժման գործիչ: Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը: Պատանի հասակից տարվելով ֆիդայական պայքարի գաղափարով, 1904-ին մեկնել է Վանի վիլայեթի գյուղերը և մասնակցել ինքնապաշտպանական մարտերին՝ թուրք, կառավարության և քուրդ ցեղապետների դեմ: Երիտթուրքերի պետ. հեղաշրջումից հետո (1908) տեղափոխվել է Վան, աշխատակցել «Աշխատանք» թերթին, ընտրվել Քաղաքային ժողովի անդամ: Հակամարտության մեջ մտնելով թուրք իշխանավորների հետ՝ պաշտպանել է Վանի հայերի շահերը, զարկ տվել կրթական գործին: Սպանվել է Վանի ապրիլյան ինքնապաշտպանության նախօրյակին, կուսակալ Ջևդեթի հրամանով: