Jump to content

ՀՍՀ/ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՈԱՆՆԻՍՅԱՆ (Հովհաննիսյան) Հովհաննես Հայրապետի (1881, Շուշի 28.7.1938, Բաքու), հայ սովետական դիրիժոր: Ադրբ. ՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1938): 1900-ին ավարտել է Շուշիի ռեալական դպրոցը, 1910-ին՝ Նովորոսիյսկի համալսարանի բժշկ. ֆակուլտետը: Հայրենի քաղաքում զբաղվել է բժշկությամբ և երաժշտությամբ, եղել է զինվորական նվագախմբի կապելմայստեր: 1920-ին տեղափոխվել է Բաքու, կազմակերպել 65 հոգուց բաղկացած ժող. գործիքների առաջին ադրբեջանական պետական նվագախումբը, համերգներով հանդես եկել Անդրկովկասում և Ռուսաստանում, մասնակցել Մոսկվայում կայացած ադրբ. արվեստի տասնօրյակին (1938): Ադրբեջանում կազմակերպել է ժող. գործիքների կանանց առաջին նվագախմբերը (1925, 1927, 1932):