ՀՍՀ/ԻՈՍԻՖՅԱՆ
ԻՈՍԻՖՅԱՆ Անդրանիկ Ղևոնդի, ծն. 21.7. 1905, գ. Ծմակահող (այժմ՝ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում)հայ սովետական ինժեներ-էլեկտրատեխնիկ: ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1950): Տեխ. գիւո. դ-ր (1940), պրոֆեսոր (1941): Սոցիալիստական աշխատանքի հերոս (1958): ՍՄԿԿ անդամ 1925-ից: Ավարտել է Բաքվի պոլիտեխնիկական ինստ-ը (1930): 1930—41-ին աշխատել է էլեկտրատեխնիկայի համամիութենական ինստիտուտում, 1941—43-ին եղել է Մոսկվայի էլեկտրատեխնիկական գործարանի դիրեկտորը, 1943-ին կազմակերպել է էլեկտրամեխանիկայի համամիութենական ԳՀԻ, որի դիրեկտորն է եղել մինչև 1975-ը: Աշխատանքները վերաբերում են էլեկտրամեխանիկայի տեսական և կիրառական հարցերին: 1931-34-ին մշակել է փոփոխական հոսանքի կոլեկտորավոր գեներատորի սինքրոն կառավարման համակցված սխեմայի տեսությունը: Ի. անկոնտակտ սելսինի գյուտարարն է: 1936-ին առաջինը ՍՍՀՄ-ում առաջարկել է տիրատրոններն օգտագործել հետևող համակարգերում՝ հաստատուն հոսանքի էլեկտրամեքենաները կառավարելու համար: 1940—45-ին հրատարակել է էլեկտրամեքենայական ուժեղացուցիչ (ամպլիդինի) և ուժային սինքրոն հետևող համակարգերի ընդհանուր տեսության վերաբերյալ աշխատանքների շարք: Ի-ի նախաձեռնությամբ էլեկտրամեխանիկայի համամիութենական ԳՀԻ-ի բաժանմունքներ են ստեղծվել Լենինգրադում, Տոմսկում, Երևանում, և ուրիշ քաղաքներում: 1956-ին Ս. Մերգելյանի հետ հիմնադրել է Մաթեմատիկական մեքենաների Երևանի ԳՀԻ: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1949): Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով
Երկ. Вопросы электропахоты, Е., 1952 Основы следящего привода, М.Л., 1954, համահեղինակ: Вопросы электромеханики, М., 1975.
Գրկ. Алексеевский В. В., Арешян Г. Л., Андраник Гевондович Иосифян (к 70-летию), «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ տեխ. գիտ.», 1975, հ. 28, 3: Գ. Բարսեղյան
