Jump to content

ՀՍՀ/ԻՈՐԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՈՐԱ, Իորի, գետ Վրացական ՍՍՀ-ում և Ադրբեջանական ՍՍՀ-ում: Երկարությունը 320 կմ է, ավազանը՝ 4650 կմ²: Սկիզբ է առնում Մեծ Կովկասի Գլխավոր կամ Ջրբաժան լեռնաշղթայի հվ. լանջերից, թափվում Մինգեչաուրի ջրամբարը: Սնումը ձնաանձրևային է: Սամգորիի ոռոգիչ համակարգի կառուցմամբ Ի-ի ջրերի մի մասը ջրանցքով հոսում է Թբիլիսիից արլ. գտնվող ջրամբարը («Թբիլիսիի ծով»):