Jump to content

ՀՍՀ/ԻՊՈԼԻՏՈՎ-ԻՎԱՆՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՊՈԼԻՏՈՎ-ԻՎԱՆՈՎ (իսկական ազգանունը Իվանով) Միխայիլ Միխայլովիչ 7(19).11. 1859, Գատչինա—28.1. 1935, Մոսկվա, ռուս սովետական կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ: Հանրապետության ժող արտիստ (1922): 1882-ին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան (Ն. Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործական դասարան): 1882—1893-ին ապրել է Թիֆլիսում, գլխավորել Ռուսական երաժշտական ընկերության տեղական բաժանմունքը, դասավանդել Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, եղել առաջին դիրեկտորը (1884—93, աշակերտներից՝ Ա Տիգրանյան, Զ. Փալիաշվիլի, Ս. Բարխուդարյան, Ա. Մայիլյան), հանդես եկել որպես դիրիժոր: 1899—1906-ին Ս. Մամոնտովի Մոսկովյան մասնավոր օպերայի թատրոնի, 1925-ից Մեծ թատրոնի դիրիժորն էր, 1893 ից՝ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (աշակերտներից՝ Ս. Վասիլենկո Ռ. Գլիեր), 1905—18-ին՝ դիրեկտոր, 1919—22-ին՝ ռեկտոր, 1924—25-ին՝ Թիֆլիսի կոնսերվատորիայի ռեկտոր և պրոֆեսոր (աշակերտներից՝ Ա. Բալանչիվաձե, Կ. Զաքարյան): Գրել է օպերաներ («Ռուֆ», 1887, «Ասյա», 1900 ևն), կանտատ, սիմֆոնիա, երգեր, ռոմանսներ, խմբերգեր, վոկալ և կամերա-գործիքային անսամբլներ (այդ թվում 4 պիես լարային կվարտետի համար, հիմնված հայկ. ժող. մեղեդիների վրա) սիմֆոնիկ երկեր («Կովկասյան էսքիզներ», 1894, 4-րդ մասում՝ Զեյթունցիեերի քայլերգը, «Հայկական ռապսոդիա» 1895 «Ծիծեռնակ» երգի հիման վրա «Իվերիա», 1895, «Թուրքական ֆրագմենտներ», 1925):

Գրկ. Бугословский С., М. М. Ипполитов-Иванов, М., 1936

Ա. Բարսամյան