ՀՍՀ/ԻՋԵՎԱՆ
ԻՋԵՎԱՆ (ն. Քարվանսարա), հանրապետական ենթակայության քաղաք (1970-ից) Հայկական ՍՍՀ-ում, համանուն շրջանի վարչական կենտրոնը: Գտնվում է ՀՍՍՀ-ի հս-արլ-ում, Աղստև գետի հովտում, Երեվան—Թբիլիսի ավտոմայրուղու վրա: Հեռավորությունը Երևանից 144 կմ է: Մոտ 16 հզ. բն. (1975): Ունի չափավոր տաք կլիմա: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը 10,6°C-է, հունվարին՝ 0°C, հուլիսին՝ 21,3°C, առավելագույնը՝ 37°C, նվազագույնը՝ 23°C, տարեկան տեղումները՝ 562 մմ: Ի. արդ. կենտրոն է, երկաթուղային կայարան: Զարգացած են գորգագործությունն ու փայտամշակումը: Տեղական հումքի բազայի վրա զարգանում է նաև սննդի արդյունաբերությունը: Արդ. ձեռնարկությունները (ավելի քան 3200 բանվոր-ծառայողով) տարեկան տալիս են 42 մլն ռ. համախառն արտադրանք (X հնգամյակի վերջում այն կկազմի 205 մլն ռ.): Ի-ի խոշոր արդ. ձեռնարկությունը գորգագործական կոմբինատն է (հիմնադրվել է 1959—65-ին, ամենամեծը՝ Անդրկովկասում, երրորդր՝ ՍՍՀՄ-ում): Անտառի բարձրորակ փայտանյութի բագայի վրա 1930-ին հիմնադրվել է Իջևանի փայտամշակման կոմբինատը (ամենախոշորը հանրապետությունում): Արտադրանքը (դանակահատ նրբատախտակ, պարկետ, ատաղձագործական սալիկներ, կահույք) առաքվում է նաև այլ հանրապետություններ: Կարևոր ձեռնարկություններից են արդյունաբերական կոմբինատը (փայտամշակում, մետաղամշակում, մետաղե ցանցագործություն, ավագի, խճաքարի արտադրություն), անտառային մեքենաշինական փորձարարական (գյուղատնտ. փխրեցնող մեքենաներ, անտառային հակահրդեհային պոմպեր, չուգունե ձուլվածք, էլեկտրամոտորների վերանորոգում) և ավտոնորոգման գործարանները, գինու կոմբինատը (1979-ին ավարտվելու է կառուցումը), ապարանը: 1977-ին շահագործման է հանձնվել երկաթբետոնե կոնստրուկցիաների կոմբինատը: 1964-ից քաղաքը գազիֆիկացված է: Ի-ում գործում են վեց միջնակարգ, մեկ երաժշտական, մեկ նկարչական դպրոց, ինդուսարիալ-տեխնոլոգիական տեխնիկում, պրոֆտեխնիկական ուսումնարան, պատմահեղափոխական թանգարան, կուլտուրայի պալատ, քաղաքային և մանկական գրադարաններ, տուրիստական հանգրվան, անտառային փորձակայան (ղենդրարի), ծաղիկների ջերմատներ, ժող. թատրոն, երկու կինոթատրոն, շրշանային և հոգեբուժական հիվանդանոցներ: Ի-ի առաջին գլխավոր հատակագիծը կագմվել է 1948-ին (ճարտ. Հ. Դավթյան, Փ. Մանուկյան, Պ. Թումանյան), երկրորդը՝ 1967-ին (ճարտ. Պ. Թումանյան, Լ. Էյվազովա, Է. Թաշչյան): Բարեկար q ված են Աղստև գետի ափերը՝ կառուցապատված 4—5 հարկանի տներով: Ուշագրավ են թեք լանջերի վրա նախագծված բնակելի թաղամասերը (ճարտ. Լ. Էյվազովա, Է. Թաշչյան, Պ. Գորոյան, 1974), 200 տեղանոց հյուրանոցի շենքը (Պ. Թումանյան, 1969), 2 հա մակերեսով զբոսայգին: Հանգստի գոտում կառուցվում են ջրամբար և բուսաբանական այգի: Ժամանակակից Ի-ի տերիտորիան եղել է հին բնակատեղի: 1967-ին, շինարարական աշխատանքների ժամանակ, հիվանդանոցի մոտ հայտնաբերվել են կրաքարե կոպիտ սալերով պատրաստված քարարկղային դամբարաններ, որտեղից գտնվել են մեծ քանակությամբ խեցամաններ՝ զարդարված երկրաչափական, ալիքավոր և գծային նախշերով: Քաղաքի մոտ, Աղստև գետի ձախ ափին հայտնաբերված ուշ բրոնզեդարյան դամբարաններից հանվել են սև, փայլեցված խեցամաններ: Առանձնապես արժեքավոր է հայտնաբերված կացինը, որր նման է Մերձավոր Արևելքի երկրներում գտնված նմուշներին: Տարանցիկ առևտրական ճանապարհի (Ասորիքից Դվին, ներկա Իշնանի տերիտորիայով դեպի Պարտավ և Հյուսիսային Կովկաս) վրա զտնվելու պատճառով ի-ի տեղում եղել են քարավանատներ: Պարսկ. տիրապետության շրջանում այդ վայրը կոչվել է Իստիբուլաղ (տաք աղբյուր), ուր 1780-ական թթ. հիմնադրվել է Քարվանսարա գյուղը: Վերջինիս համար կարևոր նշանակություն ունեցավ 1860—70-ական թթ. կառուցված Ղազախ-Քարվանսարա—Դիլիջան—Ելենովկա—Երևան խճուղին: Զարգանում էր առևտուրն ու հաղորդակցությունը Թիֆլիսի, Երևանի, Ալեքսանդրապոլի, Ելիգավետպոլի և այլ քաղաքների հետ: 1858-ին, բնակչության միջոցներով, Քարվանսարայում բացվել է ծխական դպրոց: 1920-ի նոյեմբ. 29-ին Հայաստանում առաջինն Ի-ում հաստատվեց սովետական իշխանություն: 1920-ի նոյեմբ. 30-ին Հայաստանի Հեղկոմը ի-ից վ. Ի. Լենինին հեռագրով հաղորդեց Հայաստանում սովետական իշխանության հաստատման մասին: 1920-ի դեկտ. 2-ին Մ. Կասյանի անունով Վ. Ի. Լենինից ստացվեց պատասխան հեռագիրը. «Հանձին Ձեգ, ողջունում եմ իմպերիալիզմի ճնշումից ազատագրված աշխատավորական Սովետական Հայաստանին» (Երկ., հ. 31, էջ 550): 1929-ին Ի-ում կազմակերպվում է կոլտնտեսություն, 1958-ից՝ սովետական տնտեսություն:
Ղ. Մուրադյան, Ս. Ճաղարյան
