ՀՍՀ/ԻՍԱԲԵԿՅԱՆ ՀՐԱՅՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻՍԱԲԵԿՅԱՆ Հրայր Հմայակի, ծն. 3(16). 1.1906, Իգդիր, հայ սովետական ճարտարապետ: ՀՍՍՀ վաստ. շինարար (1958): Ավարտել է Մոսկվայի ճարտ. ինստ-ը (1932): Աշխատել է Մոսկվայի գլխավոր հատակագծի մշակման արվեստանոցում, 1937-ից՝ Երևանի նախագծային ինստ-ներում: Դասավանդում է Երևանի պոլիտեխնիկական ինստ-ում: Հեղինակ է Դիլիջանի (1939), Ալավերդու (1947), Ղափանի (1950), Լենինականի (1960, Փ. Մանուկյանի և Ս. Կարապետյանի հետ) և այլ քաղաքների ու շրջկենտրոնների գլխավոր հատակագծերի: Նրա նախագծերով 1950—1961-ին Ալավերդում կառուցվել են բնակելի տներ, դպրոցական շենքեր (Լ. Բաբայանի հետ), հյուրանոց, կապի տուն, ծածկած շուկա, կամուրջ, Ղափանում՝ կապի տուն և դպրոց:
