Jump to content

ՀՍՀ/ԻՍԱՀԱԿՅԱՆ ՍՏԵՓԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՍԱՀԱԿՅԱՆ (Սերեբրյակով) Ստեփան Իսահակի (ծն. 31.10.1919, Լենինական), կրկեսի հայ սովետական արտիստ: ՀՍՍՀ Ժող. արտիստ (1971): ՍՄԿԿ անդամ 1947-ից: 1956-ին մասնակցել է հայկ. կրկեսի կազմակերպմանը: Վարժեցնում է կենդանիներ (գետաձի՝ աշխարհում առածին անգամ, կոկորդիլոս, օձ) և թռչուններ (արագիլ, կռունկ, փասիան): Կազմակերպել է թեմատիկ ներկայացումներ՝ կենդանիների մասնակցությամբ («Քաջ Նազար», 1957, Երևան): Նկարահանել է «Գողացել են զեբր» (1972) և «Դոննիի ու Միկիի նոր արկածները» (1973) կինոնկարները: Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանյան երկրներում: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: