Jump to content

ՀՍՀ/ԻՍԼԱՆԴԱԿԱՆ ՍՊԱԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՍԼԱՆԴԱԿԱՆ ՍՊԱԹ (Իսլանդիա կղզու անվանումից), միներալ, կալցիտի անգույն, թափանցիկ տեսակը: Ի. ս-ի առաջացումը հիմնականում կապված է հիդրոթերմալ լուծույթների գործունեության հետ: Ամենաարժեքավոր կուտակումները հանդիպում են բազալտներում: Հանքավայրերը հայտնի են Իսլանդիայում, ՍՍՀՄ-ում՝ Յակուտիայում, Միջին Ասիայում, Հեռավոր Արևելքում: ՀՍՍՀ-ում կա Իջևանի շրջանում: Ի. ս. օգտագործվում է օպտիկայում՝ մանրադիտակների նիկոլների, ինչպես նաև հնչուն կինոյի, հեռուստատեսության և ֆոտոհեռագրման ապարատների բևեռացնող պրիզմաների պատրաստման համար: