ՀՍՀ/ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ Խաչատուր Մարտիրոսի (ծն. 13.1.1923, Երևան), հայ սովետական քանդակագործ: ՀՍՍՀ վաստ. Նկարիչ (1967): Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստ-ը (1951): Երիտասարդության համաշխարհային VII Փառատոնի ցուցահանդեսում (1959, վիեննա) արժանացել է դափնեկրի կոչման: Գործերից են՝ «Բանվորը» (I 960, երանգավորված գիպս), կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի հուշարձանը Լենինականում (1961, բրոնզ), «11-րդ Կարմիր բանակի մուտքը Ստեփանակերտ» (1971, կոփածո պղինձ), Էզրաս Հասրաթյանի դիմաքանդակը (1976, բրոնզ), «Լատվիա» գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների շարքը:
