Jump to content

ՀՍՀ/ԻՍՀԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՍՀԱԿ Ադիբ (21.1.1856, Դամասկոս—1885, ալ-Հադաս, Լիբանան), արաբական գրող, հասարակական-քաղաքական գործիչ: Ծագումով՝ հայ, Կարինից գաղթած Զուլմաթյանների ընտանիքից: Արաբ, նոր գրականության ռահվիրաներից: «Զահրատ ալ-ադաբ» («Գրականության ծաղիկ») գրական-հասարակական առաջավոր ընկերության հիմնադիրը (1873): Լիբանանի «Թակադդում» («Առաջ», 1874) և այլ թերթերի հիմնադիր խմբագիրներից: Գրել է բանաստեղծություն, վեպ, թատերգություն, գրական-քննադատական, հրապարակախոսական հոդվածներ, որոնց մի մասը լույս է տեսել «Մարգարիտներ» (1909) խորագրով: Սելիմ Նակկաշի հետ ստեղծել է արաբ. պրոֆեսիոնալ թատրոնը, թարգմանել ֆրանս. թատերգության դասականներին: Աջակցել է Ջամալադդին ալ Աֆղանիի, Աբու Նադդարայի և Մոհամմեդ Աբդոյի հակաբոնատիրական շարժումներին, մասնակցել Արաբի (Օրաբի) փաշայի ազատագրական զինված պայքարին (1882):

Գրկ. Վարժապետյան Ս., Հայերը Լիբանանի մեշ, Բեյրութ, 1951: Крымский А. Е., История новой арабской литературы (Х 1 Х-начало XX века), М., 1971.

Ե. Նաջարյան