Jump to content

ՀՍՀ/ԻՍՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՍՅԱՆ, Իսքեան, գավառ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի հարավ-արևմտյան մասում: Գավառի մեջ մտնող գյուղերի բնակիչները հայեր էին, կային նաև քրդեր: Հայերից քչերն էին խոսում հայերեն, այն էլ աղճատված լեզվով, տարածված լեզուն քրդերենն էր: Ի. բառացի նշանակում է ապստամբություն, ըմբոստություն, որը և բնորոշում էր գավառի բնակչության իրավական դրությունը: Նրանք մինչև XIX դ. կեսը հարկատու չէին թուրքական կառավարությանը և ունեին կիսանկախ վիճակ: Ի-ի կիսանկախ վիճակը վերացվեց 1849-ին, իսկ հայկական համայնքը տեղահանվեց և բնաջնջվեց 1915-ի հունիս-հուլիս ամիսներին:

Գրկ. Ինճիճյան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1. Ասիա, Վնտ., 1806: Ղազարյան Հ., Արևմտահայերի սոցիալ-տնտեսական և քաղաքական կացությունը 1800—1870, Ե., 1967: Հ. Ղաղարյան