Jump to content

ՀՍՀ/ԻՍՊԱՆԵՐԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՍՊԱՆԵՐԵՆ, Իսպանիայի, Հարավային ու Կենտրոնական Ամերիկայի բոլոր երկրների բացառությամբ Բրազիլիայի, Հայիթիի, Հայանայի, Սուրինամի, Փոքր Անտիլյան կղզիների և Մեքսիկայի պետական ու գրական լեզուն: Օգտագորվում է նաև իսպանական նախկին այլ գաղութներում: Խոսողների ընդհանուր թիվը՝ ավելի քան 170 մլն, որից 26 մլն՝ Իսպանիայում (1970): Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական ճյուղին: Իսպանիայում Ի. ներկայանում է բարբառների երկու հիմնական (հս. և հվ.) խմբով: Լատինական Ամերիկայում նույնպես ունի շատ տարբերակներ: Ի. կազմավորվել է ժողովրդական լատիներենի, իսկ գրական Ի.՝ կաստիլյան բարբառի հիմքի վրա: Հնչյունական տեղաշարժերով (f համր հ, միջձայնավորական պայթականների ձայնեղացում, կարճ շեշտակիր օ, ё ձայնավորների երկբարբառացում, r-ի ե s-ի արտասանական ուրույն երանգներ ևն) հեռացել է ժողովրդական լատիներենից: Ունի 5 պարգ ձայնավոր, 18 բաղաձայն (16-ը՝ կոշտ, 2-ը՝ փափուկ), երկբարբառներ ու եռաբարբառներ: Գոյականն ունի թվի, սեռի, որոշյալության կարգեր: Չունի հոլովում: Բայն ունի համադրական ու վերլուծական նաև նկարագրական հարուստ ձևեր: Բառերի շարադասությունը ազատ է: Գործածում է լատինագիր այբուբեն:

Գրկ. Романские языки, M., 1965.